Երգչուհի Սիլվա Հակոբյանը հաճախ է թարմացնում իր Ինստագրամի էջը՝ հրապարակելով նորածին դստեր լուսանկարները։ Այս անգամ էլ երգչուհին նոր լուսանկարներ է տեղադրել Ինստագրամի և դրա Stories բաժնում։ Լուսանկարներից մեկում Սիլվան է՝ երեխան գրկին, լուսանկարը երգչուհին մեկնաբանել է հետևյալ կերպ․ «Աշխարհում ոչ մի բուրմունք չի կարող փոխարինել այն բույրին, որն ունեն փոքրիկները»։
Երգչուհին նաև մեկնաբանել է Միլայի հետ արված մանկական սայլակով նկարները։ «Կնոջ ամենալավ ստեղծագործությունը երեխան է»,- գրել է Սիլվա Հակոբյանը։