Հարավկորեական Blackpink խմբի հայտնի երգչուհի Ջիսուն կխաղա գլխավոր դեր նոր դրամայում, որը կոչվում է «Boyfriend on Demand», գրում է The Hollywood Reporter-ը։
Սերիալում նա կմարմնավորի Մի-Ռեին՝ վեբթոնի (հարավկորեական թվային կոմիքսներ) աշխատասեր պրոդյուսերի: Ըստ սյուժեի՝ գլխավոր հերոսուհին, հոգնած աշխատանքից և անձնական կյանքի բացակայությունից, օգտագործում է ծանոթությունների վիրտուալ հավելված, որտեղ գտնում է իդեալական տղաների։ Ջիսուի խաղընկերը կլինի Սո Ին-Գուկը, ով խաղում է Ջիսուի «անտարբեր ու սառը» մրցակցի դերը։ «Boyfriend on Demand»-ը հմտորեն համատեղում է ռոմանտիկան ու կատակերգությունը՝ ստեղծելով պահեր, որոնք կստիպեն սիրտդ թրթռալ»,- ասվում է ֆիլմի նկարագրության մեջ։
Ի դեպ, այս դերը Ջիսուի համար առաջինը չի լինի, երգչուհին խաղացել է «Ձնծաղիկ» հաջողված նախագծում, որը լավ խթան է դարձել նրա դերասանական կարիերայի զարգացման համար: