Քիմ Քարդաշյանը հրապարակավ վիճել է մոր հետ

Քարդաշյանների ընտանիքը փորձում է զուսպ քննարկել իրենց խնդիրները և հաշվարկել յուրաքանչյուր քայլը։ Բայց կարծես այս անգամ էմոցիաները դուրս են եկել վերահսկողությունից։

69-ամյա Քրիս Ջեները սոցցանցի իր էջում լուսանկար է հրապարակել Alo ապրանքանիշի սպորտային հագուստով և հավանության մեկնաբանություն գրել այդ մասին։ Սա բառացիորեն բարկացրել է Քիմ Քարդաշյանին, քանի որ հենց նույն օրը նա հայտարարել էր Nike-ի և իր Skims ընկերության առաջիկա համագործակցության մասին։

Ռեալիթի աստղը զայրացած մեկնաբանություն է թողել մոր գրառման տակ. «Իսկապես կարի՞ք կար սա հրապարակելու նույն օրը, ինչ ես հայտարարեցի NikeSkims-ի մասին»:

Շատերն աստղերի պահվածքն ընկալել են որպես սկանդալային PR հնարք, սակայն Ջեները այդպես էլ հրապարակավ չի արձագանքել Քիմի մեղադրանքին։ Հայտնի է, որ ինքը՝ Քրիսը, ինչպես նաև դուստրերը՝ Քենդալն ու Քայլին, Alo-ի երկրպագուներ են և հաճախ սոցիալական ցանցերում հրապարակում են այս ընկերության հագուստով լուսանկարներ։