Zaz–ն անմիջապես ճանաչեց դուդուկի հնչյունները. ինչպես Լևոնը զարմացրեց ժյուրիի անդամներին

Ֆրանսիայի «Ձայնը» երաժշտական նախագծում հայազգի Լևոնն իր հայ-ֆրանսիական գեղեցիկ կատարմամբ ժյուրիի 4 անդամին ստիպել է շրջվել և «այո» ասել։

Ժյուրիի կազմում այնպիսի հայտնի արտիստներ էին, ինչպիք են Պատրիսիա Կաասն ու Zaz-ը։ Բոլորը ելույթից հետո հոտնկայս ծափահարեցին երիտասարդին։

Լևոնը ոչ միայն հիանալի ներկայացրեց Ֆրանս Գաալի «Ակնհայտ է» երգը, այլև զարմացրեց ժյուրիին և հանդիսատեսին դուդուկ նվագելով։ Zaz-ը հենց առաջին նոտաներից կռահեց, թե ինչ գործիք է ու երգի ընթացքում երկրորդ անգամ այդ գործիքի հնչյունները լսելով անմիջապես շրջվեց։

Պատրիսիա Կաասն էլ «այո» ասաց, երբ Լևոնը սկսեց հայերեն երգել։

Ելույթի ընթացքում ժյուրիի անդամները նշում էին, որ տղան շատ գեղեցիկ է երգում, իսկ Կաասը նաև հավելեց, որ նույնիսկ փշաքաղվեց նման կատարումից։

Կատարումից հետո Լևոնը հայտնեց, որ ինքը Մարսելի թատերախմբում նաև հայկական պարեր է սովորել ու մի փոքր դրվագ ներկայացրեց` վերջնական գերելով բոլորի սրտերը։