Սաթենիկ Հազարյանի նոր լուսանկարներն՝ Իտալիայից

Դերասանուհի Սաթենիկ Հազարյանն այս օրերին գտնվում է Իտալիայում: Նա ինստագրամյան իր էջում Հռոմից լուսանկարներ է հրապարակել:

«Հռոմեական օրեր, լույսի խաղ ու քամու մեղեդի: Երբ քաղաքը շնչում է արվեստով, իսկ արևը ջերմացնում ոչ միայն մարմինդ, այլև հոգիդ»,- լուսանկարներին կից գրել է դերասանուհին:

Մեկ այլ կադրերին կից Սաթենիկը գրել է. «Հռոմը պարզապես քաղաք չէ, այլ զգացմունք։ Այստեղ կարելի է անվերջ շրջել, սիրահարվել յուրաքանչյուր փողոցին ու պահեր որսալ, որոնք կմնան սրտում»: