Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը 3 անվանակարգում հաղթող է ճանաչվել «Film Independent Spirit» մրցանակաբաշխության ժամանակ:
«Անորան» ստացել է «Լավագույն լիամետրաժ ֆիլմ», «Լավագույն ռեժիսուրա» և «Լավագույն դերակատարում» մրցանակները, լավագույն դերակատարում մրցանակը շնորհվել է ֆիլմի հերոսուհուն՝ Անորային մարմանվորող դերասանուհի Մայքի Մեդիսոնին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստների ակադեմիայի Bafta 78-րդ մրցանակաբաշխության ժամանակ, «Անորա» ֆիլմը ստացել է մրցանակ՝ լավագույն դերակատարման համար:
Ֆիլմի գլխավոր հերոսուհուն՝ Անորային մարմնավորող Մայքի Մեդիսոնը ստացել է Bafta մրցանակը՝ լավագույն գլխավոր դերակատարի համար:
Հիշեցնենք, որ «Անորա» ֆիլմը ներառվել է «Օսկար»-ի հավակնորդների ցանկում: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 3-ին։