Իվետա Մուկուչյանը ծննդյան տարեդարձը նշել է Զանզիբարում

Երգչուհի Իվետա Մուկուչյանը ծննդյան տարեդարձը նշել է Զանզիբարում: Այս մասին տեղեկանում ենք երգչուհու ինստագրամյան էջի միջոցով: Նա տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է, որ այս փուլում կարիք ուներ հանգստի և վերականգնվելու: 

Իվետան սթորի բաժնում նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ սևամոթների հետ պարում է իր նոր՝ «Սիրում եմ» երգի ներքո: 

Ավելի վաղ, Tert.am Life-ն անդրադարձել էր Իվետա Մուկուչյանի «Սիրում եմ» երգի շնորհանդեսին: Տեսահոլովակի երաժշտական պրոդյուսերը Սերժոն է: Ռեժիսոն ու օպերատորը Ալբերտ Սարգսյանը: Նախագծի դիզայները Ալբերտ Գրիգորյանն է, մոնտաժն ու գունամշակումն իրականացրել է Տիգրան Վանյանը: Խորեոգրաֆիայի հեղինակներըը Աիդա Սիմոնն ու Հասմիկ Թանգյանն են: Պրոդյուսերը Ալեքսանդր Մհերյանն, իսկ «Սիրում եմ» երգի կատարողը Ապո Սարգսյանն է: