Երգչուհի Անահիտ Հակոբյանն, ամփոփելով անցնող շաբաթը՝ «Դեպի Եվրատեսիլ 2025»-ի քննարկումներն ու մեկնաբանությունները, ինստագրամյան իր էջում հրապարակում է արել:
«Շնորհակալ եմ բոլորիդ այսքան սիրո, ջերմության, անհանգստության, անգամ իրարամերժ կարծիքների համար:
Վարսերիս գույնի փոփոխությունը ու քարային կարճ զգեստս՝ մրցույթի հետ հավասարազոր քննարկվեց:
Արայիկ Գաբաջյան, դու մնում ես բոլոր ժամանակների իմ սրտի համար 1 դիզայները:
2025-ը տարբեր Անահիտների բացահայտելու մասին է: Ես, լինելով հավերժ գերազանցիկ, ուրախ եմ, որ կայացրեցի այս շատ սպոնտան որոշումը ու եղա այս բուռն պրոցեսի մեջ:
Ոչ մի նախագիծ ու ոչ մի հանդիպում, իմ կյանքում պատահական չի լինում՝ այս մեկը ևս: Լավագույնը դեռ առջևում է, անխոս»,- գրել է երգչուհին:

