Սոս Ջանիբեկյանը կմարմնավորի մանկական գաղութի թիմի մարզչի

Մարտի 5-ից կսկսվեն մանկական գաղութի և այնտեղ աշխատանքի անցած ֆուտբոլի մարզչի մասին պատմող «11»-ի նկարահանումները: «Շախմատիստը» գիտաֆանտաստիկ սերիալը հանդիսատեսի դատին հանձնելուց հետո «Կինոդարանը» նախաձեռնել է նոր նախագծի աշխատանքները:

Պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանը BRAVO.am-ին հայտնել է, որ գլխավոր հերոսին մարմնավորելու է Սոս Ջանիբեկյանը:

«Մեր հաջորդ աշխատանքը՝ «11»-ը, ֆուտբոլի մարզչի մասին է, ով մանկական գաղութի թիմի հետ է աշխատելու։ Ջանիբեկյանի հետ նկարահանվելու է տաղանդավոր 11 երեխա»,- նշել է նա:

Նախագծի մասին այլ մանրամասներ հայտնի կդառնան ավելի ուշ: