Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտնել է, որ «Չկա մի օր» երգն արդեն հասանելի է յութուբում:
Երգի խոսքերի և երաժշտության հեղինակը Րաֆֆի Ալթունյանն է, ռեժիսորը՝ Արթուր Մանուկյանը:
«Սիրելի հետևորդներ, վերջապես երկար սպասված «Չկա մի օր» երգի համերգային տեսահոլովակը պատրաստ է: Այն արդեն հասանելի է իմ յութուբյան պաշտոնական էջում: Շնորհակալ եմ, որ այսքան սպասել եք, քանի որ շատ հարգելի տեխնիկական խնդիրների պատճառով այն մի քիչ ուշ հայտնվեց իմ էջում: Սպասում եմ ձեր կարծիքներին, շնորհակալ եմ, որ հետևում եք»,- ֆեյսբուքի սթորի բաժնում ասել է երգչուհին: