«Մեղավորության զգացումը միշտ լինելու է». Վահագն Գալստյանը՝ ամուսնալուծության և զավակներից հեռու լինելու մասին

Շուրջ 14 տարվա համատեղ կյանքից հետո դերասան Վահագն Գալստյանն ու նախկին կինը՝  ռեժիսոր, դերասանուհի Շուշան Ղազարյանն ամուսնալուծվել են: Զույգն ունի մեկ որդի և մեկ դուստր, որոնց հետ հոր կապը երբեք չի ընդհատվել:

Այս մասին դերասանը պատմել է «Կյանքի ուղիներով» հաղորդման շրջանակներում:

Tert.am Life-ն առանձնացրել է հաղորդումից մի հատված:

«Փորձել ենք ամեն ինչ անել, որ երեխաների վրա դա չանդրադառնա, բայց ես չեմ հավատում, որ ինչ-որ չափով իր անդրադարձը չի ունենում:  

Աղջիկս այս տարի կլինի 20 տարեկան, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանող է: Հայկը 3 օրից կդառնա 15 տարեկան:

Նման դեպքում, մեղավոր լինի, թե ոչ, դու քեզ մեղավոր ես զգում: Ոչ մեկին չեմ ցանկանա, որ իր զավակից հեռու լինի: Շփումը կա, ես նրանց հայրն եմ, շատ եմ սիրում նրանց, բայց մեղավորության զգացումը միշտ լինելու է: Փորձում եմ լինել այնպիսին, որ չամաչեն իմ փոխարեն»,- պատմել է Վահագն Գալստյանը: