Ռեժիսոր, դերասան Դավիթ Հակոբյանը MediaHubTV-ի «Իմունիտետ» հաղորդման շրջանակներում պատմել է, թե ինչպես է սիրելի շունը դարձել ընտանիքի անդամ:
«Առաջ թոռներիս նկարն էր հեռախոսիս էկրանի վրա, հիմա շունիկի նկարն է:
Թոռներս չեն էլ նեղանում: Ընկերս մի օր հարցրեց՝ թոռներիդ նկարը հանել, շան նկարն ես՞ դրել: Իսկ ինչ իրավունք ունեն նեղանալու: Ես տուն եմ գալիս, ինձ ոչ մի թոռս այդպես չի դիմավորում, ինչպես շունս:
Ես պետք է դռան զանգը տամ, որ թոռս դուռը բաց անի, իսկ իմ մեքենան հենց մոտենում է դպրոցին, որն իմ տնից 2 տուն այն կողմ է, շունս արդեն ճանկռում է դուռը: Գիտի, որ գալիս եմ»,- պատմել է ռեժիսորը: Գրում է Tert.am-ը:
