Դերասանուհի, ռեժիսոր Աննա Մաքսիմը ֆեյսբուքյան իր էջում նոր ֆոտոշարք է հրապարակել:
«Սկզբում դու հանում ես վարդագույն ակնոցդ, բախվում իրականության հետ, հաղթահարում, հետո կյանքն ինքն է դառնում իսկապես վարդագույն»,- լուսանկարներին կից գրել է նա:
Հիշեցնենք, որ ամսիներ առաջ մեծ էկրան բարձրացավ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը: Այն պատմություն է անվանի հայ ծանրորդ, Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի կյանքի և սպորտային կարիերայի մասին:
Գլխավոր դերում հենց Աննա Մաքսիմն է, ֆիլմում ներգրավված են հայտնի արտիստներ Արտաշես Ալեքսանյանը, Սոս Ջանիբեկյանը, Մկրտիչ Արզումանյանը, Դավիթ Հակոբյանը, Խորեն Լևոնյանը, Անահիտ Քոչարյանն ու այլոք:




