Կրկնակի օսկարակիր դերասան Ջին Հեքմանի և նրա կնոջ՝ դաշնակահարուհի Բեթսի Արակավայի անկենդան մարմինները հայտնաբերվել են իրենց տանը՝ Նյու Մեքսիկոյի Սանտա Ֆե Սամմիթ փակ բնակելի համալիրում, հայտնում է Bild-ը:
Սանտա Ֆե շրջանի շերիֆ Ադան Մենդոզան հաստատել է զույգըի մահը՝ հավելելով, որ սատկած է հայտնաբերվել նաև նրանց շունը: Մենդոզան ասել է, որ այս պահին բռնության հետևանքով մահվան նշաններ չկան:
Վերջին տարիներին զույգը ծայրահեղ մեկուսացված ապրելակերպ էր վարում, և նրանց լուսանկարները շատ հազվադեպ էին հայտնվում ԶԼՄ-ներում:
Կարիերայի ավարտից հետո Հեքմանը կնոջ հետ ապրում էր Սանտա Ֆեի (Նյու Մեքսիկո) ռանչոյում՝ Հոլիվուդից հեռու։
Հեքմանն իր առաջին «Օսկար»-ը ստացել է 1971 թվականին «Ֆրանսիական կապապավորը» մարտաֆիլմի թողարկումից հետո: Նա ճանաչվել է լավագույն դերասան: Հեքմանը երկրորդ «Օսկար»-ը ստացել է 1992 թվականին «Չներվածը» վեսթերնում Շերիֆ Բիլ Դաջեթի դերի համար: Նա մրցանակի է արժանացել «Լավագույն երկրորդ պլանի դերասան» անվանակարգում։