«Ձեր յուրաքանչյուր անդուր հայհոյանք իմ ժպիտն է, իմ վառելիքն է». Ավետ Բարսեղյանը՝ վատ մեկնաբանությունների ու Սոնա Շահգելդյանի հետ տարաձայնության մասին

«Նորից անդրադառնալ հիմարությանը դա նշանակում է լեգիտիմացնել հիմարությունը: Դրա համար ծիծաղենք, անցնենք առաջ»,- «Ռանդեվու» հաղորդման շրջանակներում՝ անդրադառնալով իր և երգչուհի Սոնա Շահգելդյանի միջև «Հենց այնպես» հաղորդումից հետո ծագած տարաձայնությանը, նշել է հաղորդավար, գրող Ավետ Բարսեղյանը: Գրում է Tert.am-ը:

«Ժամանցային ծրագրի ընթացքում, երբ Արսեն Սաֆարյանն ինձ է «կպնում», ես՝ Սաֆարյանին, մենք բոլորս իրար և այլն, հետո դրա համար տիկտոկյան նյութ դարձնել ու տարածելն անիմաստ է:

Ես վախ չունեմ արահայտվել այնպես, ինչպես ժամանցային ծրագրում «համով է» հնչում: Ես ձերբազատված եմ մեկնաբանություն անողների վախից: Այն էներգիան, որը ծախսում եք, շատ շնորհակալ եմ դրա համար, որովհետև ձեր յուրաքանչյուր անդուր հայհոյանք իմ ժպիտն է, իմ վառելիքն է:

Սոնայի ընտանիքը, որ նույն օգտահաշվից գրում էր ինձ ու երեխայիս, ասեմ, որ շատ հանդարտ եմ վերաբերվում թե՛ Սոնա Շահգելդյան երգչուհուն, թե՛ անձին: Իսկ ինչ ասել եմ, նույն կերպ մտածում եմ, վստահեցնում եմ: Բարձրաձայնում եմ միայն ես՝ Ավետ Բարսեղյանը, որովհետև վախ ձեր գրածից չունեմ ու չեմ կարող ունենալ»,- ասել է նա: