Universal Pictures-ը թողարկել է Շրեկի հինգերորդ մասի առաջին թիզերը։
Տեսանյութում ներկա են ծանոթ կերպարներ, ինչպես նաև Ֆիոնայի և Շրեկի դուստրը, որին հնչյունավորել է Զենդեյան։ Ի դեպ, նախորդ մուլտֆիլմերում եռյակներին՝ աղջիկ և տղաներ, ցուցադրել են շատ հազվադեպ։
Ամբողջ աշխարհի կողմից սիրված հսկայի մասին պատմության նոր մասը կթողարկվի 2026 թվականի հուլիսի 1-ին։
Հիշեցնենք, որ «Շրեկ» մուլտֆիլմն առաջին անգամ թողարկվել է 2001 թվականին։ Այն հիմնված էր Ուիլյամ Սթեյգի համանուն մանկական գրքի վրա։ Երկրորդ մասը հեռուստադիտողները տեսան երեք տարի անց: Երրորդը՝ 2007թ., իսկ չորրորդը՝ 2010թ. Բացի այդ, նկարահանվել է կարճամետրաժ ֆիլմերի շարք օգրերի ընտանիքի մասին, ինչպես նաև երկու մուլտֆիլմ և սերիալ Կոշիկավոր կատվի մասին։