Մինչ Ջասթինն ու Հեյլի Բիբերը փորձում են փարատել իրենց ամուսնությունից դժգոհ լինելու մասին խոսակցությունները, զույգի ընկերները պնդում են, որ նրանք խնդիրներ ունեն։ Միգուցե գործերն այնքան էլ կրիտիկական չեն, որ ակնկալենք ամուսնալուծության հայտարարություններ, սակայն զույգն այժմ ծանր շրջան է ապրում։
Բիբերին մոտ կանգնած աղբյուրների համաձայն, Ջասթինի ինֆանտիլիզմը և Փի Դիդդիի ձերբակալության սկանդալի հետ կապված նրա մտավախությունները էական դեր են խաղացել։ Երգչին մերթ մատնանշում են մագնատի լուռ զոհի, մերթ նրա մութ գործերի վկա։ Բացի այդ, Հեյլին մայրության առաջին տարին է ապրում և ճնշված է զգում իրեն:
Սակայն ամենամեծ հարվածը Բիբերին հասցրել է նրա նախկին սիրեցյալը՝ Սելենա Գոմեսը։ Եվ չնայած նա ինքն արդեն երկար ժամանակ ամուսնացած է և արդեն հայր է դարձել, Սելենայի արագ զարգացող հարաբերությունները Ջասթինի ընկեր Բենի Բլանկոյի հետ վիրավորել են արտիստին:
«Ջասթինը պատմել է Բենիին Սելենային իր վշտի մասին։ Ինչ-որ կերպ Ջասթինն իրեն դավաճանված էր զգում նրանց նշանադրությունից, թեև գիտեր, որ իրավունք չունի նման բան զգալու»,- ասել է աղբյուրը Daily Mail-ին։