Արդեն թողարկվել է վավերագրական ֆիլմ Մեթյու Փերիի վերջին օրերի և մահվան մասին։ Հեռուստադիտողները նկատել են, որ «Ընկերները» ֆիլմի նրա գործընկերներից ոչ մեկը չի հայտնվել կադրում։
Ջենիֆեր Էնիսթոնը, Քորթնի Քոքսը, Դեյվիդ Շվիմերը, Լիզա Կուդրոուն և Մեթ Լեբլանը մասնակցել են Փերիի հուղարկավորությանը և հրապարակայնորեն սգացել իրենց մտերիմ ընկերոջ կորուստը, ում հետ աշխատել են «Ընկերներ» սերիալի տասը եթերաշրջաններում: Վավերագրական ֆիլմի հեղինակներն ասել են, որ նկարահանման պահին աստղերը պատրաստ չէին տեսախցիկի առաջ խոսել իրենց վշտի մասին։
«Մենք հասկանում ենք, թե ինչու նրանք այդ ժամանակ չէին ցանկանում Մեթյուի մասին վավերագրական ֆիլմում նկարվել։ Գուցե երկար տարիներ հետո… Մենք հասկանում ենք նրանց մերժման պատճառը»,- New York Post-ին ասել է ռեժիսոր և գործադիր պրոդյուսեր Ռոբերտ Փալումբոն։
Ֆիլմի արտադրության մասին հայտարարվել է 2024 թվականի սեպտեմբերին։