«Ժամանակին 3-4 մենահամերգ էի ունենում Հայաստանի ամբողջ շրջաններում, ժամանակ չունեի անձնական կյանքի համար: Ես իսկապես շատ զբաղված եմ եղել»,- Tete A Tete հաղորդման շրջանակներում պատմել է երգչուհի Արմինե Գրիգորյանը: Գրում է Tert.am-ը:
«Ես ունեմ 3 զարմիկներ, որոնք իմն են, ինչ տարբերություն: Իհարկե, չեմ կարող ասել՝ չէի ցանկանա զավակ ունենալ, բայց կյանքն այսպես է ստացվել:
Մեկ առիթով էլ եմ ասել՝ «կներեք, որ ամուսնացած չեմ, բայց երջանիկ եմ»: Կյանքը շատ հարաբերական է, մարդ կա երեխա է ունենում, որ վաղը իրեն ջուր տա, կյանքն այնպես է դասավորվում, այդ երեխան գնում է ուրիշ տեղ, ջուր տվողն ուրիշ մարդ է լինում: Ամեն մարդ իր բախտն ունի:
Ես երբեք մենակ չեմ, ընտանիքիս հետ եմ»,- խոսելով անձնական կյանքի ու զավակներ չունենալու մասին, ասել է երգչուհին: