«Երբ ընդունվեցի ինստիտուտ ուղիղ 7 ամիս ոչինչ չէր ստացվում ինձ մոտ, ինչ անում էի, չէր ստացվում: Բայց այնպիսի վարպետ ունեի՝ Մարատ Մարինոսյանը, չգիտեմ ինչ արեց, մի օր ստացվեց: Ուղիղ 25 րոպե ես էտյուդ արեցի, բոլորը ծափահարեցին: Այդ օրվանից պարապ օր չունեմ:
Ես կյանքումս չեմ աշխատել, բացի այն, որ 3-4 ամիս խառը տարիներին որպես վաճառող խանութում եմ աշխատել: 1-2 ամիս էլ ընկերոջս հետ ունևորների տներում բակերի ձևավորումներ եմ արել, ծաղիկներ եմ տնկել և այլն: Մնացած ժամանակ ես չեմ աշխատել, որովհետև զբաղված եմ եղել իմ սիրած գործով»,- MediaHubTV-ի «Իմունիտետ» հաղորդման շրջանակներում պատմել է ռեժիսոր, դերասան Դավիթ Հակոբյանը: Գրում է Tert.am-ը: