Ոճաբան, բլոգեր Մադոննա Հարությունյանն իր մասին հետաքրքիր փաստեր է ներկայացրել: Նա խոստովանել է, որ ատում է հեռախոսազանգերը, դրա համար էլ, եթե ցանկանում եք նրա հետ կապ հաստատել, պարզապես հաղորդագրություն ուղարկեք: Գրում է BRAVO.am-ը:
«Որքան երկար եմ միայնակ մնում, այդքան շատ եմ հասկանում, որ դա այն է, ինչ ես ուզում եմ: Համալսարանը չեմ ավարտել, քանի որ շատ զբաղված էի աշխատելով: Կյանքի փորձն ինձ ավելին է սովորեցրել, քան ցանկացած գիտական աստիճան կաներ: Հայրս քրեական անցյալ ունի, և հպարտ եմ, որ նրա դուստրն եմ»,- շարունակել է իր մասին պատմել բլոգերը:
Հարությունյանը նշել է, որ միշտ չափազանց քննադատաբար է վերաբերվել ինքն իրեն և հենց դա էլ իրեն առաջ է մղել, սակայն իրականում նաև շատ բաներից էլ հետ է պահել: Նա առաջընթացի իրական բանալին հետևողականությունն է համարում.
«Կապեր չեմ պարտադրում, եթե էներգիան սխալ է, չեմ մնում: Դա լավ կամ վատ չէ, պարզապես փաստ է: Ավելի շատ վստահում եմ իմ կանխազգացմանը, քան կարծիքներին: Իրականում հենց դրա համար էլ այստեղ եմ: Տրամադրության մարդ եմ, կարող եմ որեւէ միջոցառման գնալու որոշում կայացնել այն սկսվելուց 10 րոպե առաջ»:
Մադոննայի խոսքով՝ սովորաբար, իր համար դժվար է անկեղծանալ մարդկանց հետ, իսկ այս կետերի մասին մի քանի օրերի ընթացքում է գրել ու ցանկացել, որ դրանք իմաստալից ստացվեն: