Հայտնի է դարձել՝ երբ են ամուսնանալու Գրիգորի Լեպսն ու նրա 19-ամյա սիրելին

Ռուսաստանի ամենաքննարկվող զույգերից են Գրիգորի Լեպսն ու նրա 19-ամյա սիրելին՝ Ավրորա Կիբան։ Արտիստը վաղուց ամուսնության առաջարկություն է արել զուգընկերոջը, իսկ այժմ Super.ru-ին պատմել է, թե երբ է լինելու իրենց հարսանիքը։

Ըստ երևույթին, լուրջ իրադարձությունը կարող է տեղի ունենալ ընդամենը մի քանի ամսից։ «Ամռանը, ամռանը: Ես դեռ չգիտեմ, թե որ թվականին, բայց հաստատ ամռանը»,- պատասխանել է Լեպսը: Ու թեև արտիստը չի ասել, որ հարսանիքը տեղի է ունենալու 2025 թվականին, այս տարի Կիբան որոշել է վերադառնալ Մոսկվա ապրելու։

Հիշեցնենք, որ Գրիգորին և Ավրորան առաջին անգամ միասին են հայտնվել MUZ-TV մրցանակաբաշխության ժամանակ անցած տարվա հունիսի կեսերին, իսկ երկրորդ անգամ՝ Սոչիի «Նոր ալիք»-ում։ Երգիչն արդեն հասցրել է նրան նվիրել մոտ 30 միլիոն ռուբլի արժողությամբ ադամանդե մատանի։ Համացանցում բուռն հեյթից հետո աղջիկը վստահեցրել է, որ իրենց միջև ամեն ինչ լուրջ է։