Հիմա Քիմ և Քորթնի Քարդաշյանները միասին նշում են Սուրբ Ծնունդը, կիսվում անձնական պատմություններով՝ դառնալով իսկական քույրերի ջերմ օրինակ։ Բայց միշտ չէ, որ այսպես է եղել: Դպրոցական տարիներին Քորթնին նվաստացրել է Քիմին ամբողջ դասարանի աչքի առաջ։ Իսկ պատճառն այն էր, որ նա նախանձում էր քրոջ զգեստապահարանը։
Վեցերորդ դասարանում Քիմը Քորթնիից գաղտնի վերցրել է հայտնի ապրանքանիշի վինտաժային ջինսերը և դպրոց գնացել։ Զայրացած քույրը որոշել է տեղում պարզել հարաբերությունները։
«Ես սովորում էի նոր դպրոցում, ոչ ոքի չէի ճանաչում և ուզում էի իրոք հիանալի տեսք ունենալ և դառնալ նրանցից մեկը: Եվ ես այդ ջինսերը վերցրել եմ Քորթնիից։ Եվ հետո նա անմիջապես դասի եկավ ամենահիմար շորտերով և ստիպեց ինձ փոխել դրանք: Ես այնքան ամաչեցի։ Ես երբեք չեմ հաղթահարել դա»,- ասել է Քիմը Keeping Up With the Kardashians-ի եթերում։
Երկու քույրերն էլ հաստատում են, որ հագուստի հետ կապված վեճերը վաղուց անցյալում են: Այժմ նորաձև իրերն այն են, ինչը նրանց միավորում է, այլ ոչ թե բաժանում: Ռեալիթի հեռուստաաստղը վերջերս անկեղծ հայտարարություն է արել, որ իր բոլոր երեխաները տարիներ շարունակ քնում են իր հետ։ Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ իր դուստրը՝ Պենելոպա Դիսիկը, այդպես է արել մինչև 11 տարեկանը։