Համացանցում շրջանառվող ներկայիս լուրերի ֆոնին, որ Ջասթին Բիբերը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի և ապօրինի նյութերից կախվածություն ունի, երաժիշտը նշել է իր ծննդյան տարեդարձը։ Մարտի 1-ին արտիստը դարձավ 31 տարեկան։
Ինստագրամ սոցցանցում տոնից լուսանկարներ հրապարակելուց բացի, Ջասթինը հրապարակել է նաև իր մանկության արխիվային մի քանի լուսանկար։ Կադրերում երևում է, թե ինչպես է փոքրիկ Բիբերը շրջապատված իր ընտանիքով։
Հիշեցնենք, որ չնայած երգչի ներկայացուցիչը հերքում էր Ջասթինի հետ կապված որևէ խնդիր, մի քանի օր առաջ երաժիշտը Stories-ում սադրիչ տեսանյութ էր տեղադրել: Տեսանյութում Բիբերն ուղիղ տեսախցիկի առջև արգելված նյութեր է օգտագործում:


