Չենինգ Թաթումը հանդիպում է իրենից 19 տարով փոքր աղջկա հետ

Չենինգ Թաթումի և Զոի Կրավիցի բաժանումից անցել է երեք ամիս, և արդեն հայտնի է դարձել, որ դերասանը նոր հարաբերությունների մեջ է իրենից 19 տարով փոքր աղջկա հետ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Դերասանը նոր սիրավեպ է սկսել ֆրանս-ավստրալիացի մոդել Ինկե Ուիլյամսի հետ։ Թաթումին առաջին անգամ նկատել են 25-ամյա աղջկա հետ հունվարին, երբ նրանք դուրս էին գալիս հյուրանոցից։ Օրերս էլ զույգին պապարացիները լուսանկարել են այն բանից հետո, երբ նրանք լքել են CAA նախաօսկարյան երեկույթը։ Արտիստը չի փորձել թաքցնել իր զգացմունքները և պարզ բռնել է Ինկեի ձեռքը։

Հիշեցնենք, որ Չենինգ Թաթումն ու Զոի Կրավիցն առաջին անգամ հանդիպել են 2017 թվականին «Տուր ինձ նշան» ֆիլմի քասթինգում, որտեղ աղջիկը հանդես է եկել որպես ռեժիսոր։ Հենց նա է հավանություն տվել Magic Mike-ի աստղին գլխավոր դերի համար։ Ֆիլմի վրա աշխատելուց հետո Զոյին ու Չեննինգը ընկերացել են և հաճախ էին նկատվում միասին։ 2021 թվականի աշնանը զույգը դադարեց թաքցնել իրենց հարաբերությունները։