Ադրբեջանցիները հարձակվել են Էրիկ Կարապետյանի յութուբյան ալիքի վրա, ջնջել 6 երգ

Երգիչ Էրիկ Կարապետյանը սոցցանցերի իր էջերում նոր գրառում է արել.

«Օրը կրկին սկսվեց շատ հետաքրքիր: Մեր օրինախախտ հարևանները կրկին չեն հանդարտվում  ու այս անգամ էլ կեսգիշերից հարձակվել են իմ Youtube-յան ալիքի վրա ՝ կեղծ հղումներ անելով – ջնջել 6 երգ ՝ նշելով որ դրանք էլ են ադրբեջանական և, իհարկե, իրենց սովոր ձևով՝ շանտաժի միջոցով փորձում են վերականգնել իրենց կատարումներից մեկը, որը մենք արդեն հեռացրել ենք Youtube-ից և երբեք չենք վերականգնելու։

Իմ երգերը մոտ օրերս կվերականգնվեն, անկասկած, իսկ նման էժանագին քայլերն ինձ չեն վախեցնում և ընդհանրապես չեն կանգնեցնելու՝ անգամ եթե ջնջեն բոլոր հաշիվներս:

Ցավոք չեմ կարող չնշել․․․ Այս օրերին մինչ ես պայքարում եմ ադրբեջանցիների դեմ իմ իրավունքները վերականգնելու համար։ Իմ հայրենակիցներից ոմանք նյութեր են տեղադրում «Սկանդալ, վիճաբանություն, վումարներ, բամբասանք» և այլ սխալ ու անհիմն վերնագրերով՝ արատավորելով իմ անունն ու համբավը!
Կոչ եմ անում դադարեցնել այդ ամենն ու չխանգարել ինձ՝ կարևոր պայքարում»։