Տեսահոլովակի պրեմիերա. Թաթա Սիմոնյան` «Մարտի 8»

Երգիչ Թաթա Սիմոնյանը կանանց և մայրերին նվիրված տեսահոլովակ է ներկայացրել: Երգը կոչվում է «Մարտի 8»: 

Խոսքերի և երաժշտության հեղինակը Թաթա Սիմոնյանն է, տեսահոլովակի ռեժիսորը Վահե Հարությունյանն է, պրոդյուսերը՝ Գրիգոր Նազարյանը: 

Տեսահոլովակում մայրիկի կերպարում նկարահանվել է նկարչուհի Գայանե Խաչատրյանը: