«Իրականում շատ դժվար է». Լիլիթ Թոխատյանի արձագանքը՝ Հրանտի ու Լուիզայի ամուսնալուծության մասին լուրերին

Ինչպես է արձագանքում Լիլիթ Թոխատյանը, երբ հասարակությունն անդադար «բաժանում» ու «միացնում» է իր ծնողներին՝ ընտանիքի շուրջ անընդհատ տարբեր պատմություններ հորինելով. այս մասին դերասանուհին անկեղծացել է «Հերմինե դիալոգ» հաղորդման շրջանակներում: Գրում է Tert.am-ը:

«Իրականում շատ դժվար է, ու ժամանակի ընթացքում պետք է գալ նրան, որ ոչ մի կերպ չվերաբերվես այդ ամենին: Ես ոչ վատ եմ վերաբերվում, ոչ ատում եմ այդ մարդկանց, ուղղակի չեմ վերաբերվում, որովհետև հասկանում եմ, որ այդ մարդիկ միշտ լինելու են:

Եթե վերաբեմունք ցույց տաս, անընդհատ կարդաս և ուշադրություն դարձնես, դա քեզ է խանգարելու, մտորումների մեջ ես ընկնելու, փորձելու ես լավ պատասխան մտածել:

Ուղղակի ավելի լավ է անտեսել, որովհետև ես գիտեմ, թե ինչ է կատարվում, տեսնում եմ ինչ կա իմ շուրջ ու հանգիստ եմ, որովհետև ճշմարտությունը գիտեմ: Իմ շուրջ սեր ու երջանկություն կա, ամենաշատը երևի դրանով եմ հպարտ, որ կարողացել եմ ինձ շրջապատել ոչ միայն ընտանիքում, այլ նաև այն մարդկանցով, ովքեր ինձ իրոք սիրում են»,- ասել է Լիլիթ Թոխատյանը: