«Այն ընկերությունը, որ եղել է ժամանակին, հիմա չկա». Անդոն՝ իր և Ռաֆոյի հարաբերությունների մասին

«Վերջին 4-5 տարին մեր շփումն ու համագործակցությունը դադարեցրել ենք:  Ես առանձին գործունեություն եմ ծավալում, նա՝ առանձին: Գործնական առումով շփում որպես այդպիսին չկա: Հաճախ չենք հանդիպում, բայց հանդիպելուց նորմալ, ջերմ հարաբերություններ ունենք: Համագործակցության եզրեր դեռ չկան, բայց կյանքը դեռ առջևում է, ոչինչ չի բացառվում:

Հիմա ո՛չ գործընկերություն կա, ո՛չ էլ ընկերություն: Գործի բերումով ես էլ, ինքն էլ զբաղված ենք, ուշ-ուշ ենք տեսնվում, իսկ այն ընկերությունը, որ եղել է ժամանակին, հիմա չկա»,- «Կյանքի ուղիներով» հաղորդման շրջանակներում ասել է դերասան Անդրանիկ Հարությունյանը: Հայտնում է Tert.am-ը:

«Անկեղծ ասած, չեմ ափսոսում, որ համագործակցություն հիմա չկա: Այն, ինչ մենք ժամանակին արել ենք միասին, այդ թվականների համար երկուսս էլ անհնարինն ենք արել: Երկուսս էլ դիպլոմ չունենք, չենք սովորել թատերական ինստիտուտում: Մեզ թե՛ որպես զույգ մինչև այսօր սիրում են, թե՛ երկուսիս առանձին: Բայց այն ժամանակվա ընթացքը կարոտել եմ»,- ասել է դերասանը: