«Խզել ենք բոլոր կապերը»․ Աննա Դովլաթյանը՝ իր և Դավիթ Աղաջանյանի ամուսնալուծության մասին

Շաբաթներ առաջ լուր տարածվեց Աննա Դովլաթյանի և Դավիթ Աղաջանյանի ամուսնալուծության մասին։ Երգչուհին հյուրընկալվել է «Look&Face» հաղորդմանն ու խոսել այդ և այլ թեմաներից։ «Ես էլ երբեք չեմ պատկերացրել, որ կարող ենք բաժանվել։ Շատ դժվար էտապ է, հատկապես, երբ երեխա ունենք։ Հանուն երեխայի շատ անգամ փորձել եմ չնկատել շատ խնդիրներ, որովհետև ընտանեկան մարդ եմ, բայց կյանքի նկատմամբ մեր արժեքները շատ տարբեր են։ Ի սկզբանե շատ տարբեր ենք եղել, բայց կյանքի էտապները փոխել են նրան։ Ամեն մարդ չի դիմակայում կյանքի հաջողություններին»,- նշել է Աննան։ Հայտնում է FastNews.am-ը:

Նրա խոսքով՝ ամուսնալուծության որոշում կայացնելը հայկական ավանդական ընտանիքում շատ բարդ է։ «Նման որոշում կայացնելիս դու պատասխանատու ես ծնողիդ ու երեխայիդ առաջ։ Պատկերացնում եք՝ որքան ես ինքդ քո վրայով անցնում, որ այլևս չես դիմանում և վերջակետ ես դնում։ Բայց, եթե դա լինում է, ուրեմն լինում են լուրջ պատճառներ։ Երբ կյանքումս որևէ որոշում եմ կայացնում, շատ եմ ծանրութեթև անում։ Վերջին 1 տարում շատ բան փոխվեց։ Խզել ենք բոլոր կապերը։ Նույնիսկ բիզնես կիսելու մասին չենք խոսել, որովհետև մենք ավելի մեծ բան ենք կորցրել։ Դավիթի և Կարինայի հարաբերությունները շարունակվում են։ Երբեք ինձ թույլ չեմ տա զրկել նրանց միմյանցից։ Այդ շփումն առաջինը բալիկիս է պետք։ Որևէ երեխա չպետք է առանց հոր մեծանա։ Երեխան պետք է տեսնի երկկողմանի սեր», – անկեղծացել է երգչուհին։