Եղունգների ինչ գույն ընտրել գարնանը

Շատ կանանց համար մատնահարդարումը դարձել է մի ամբողջ «ծես»։ Կարևոր է ընտրել եղունգների լաքի ճիշտ գույնը՝ ըստ սեզոնի։ News.ru-ին մասնագետները հայտնել են, թե որ գույներն են ակտուալ այս գարնանը։

Գարնանը մատնահարդարման համար կարելի է ընտրել վառ ու թարմ երանգներ, որոնք կարտացոլեն բնության զարթոնքը և գարնանային տրամադրությունը։ Կարող են տարածվել նուրբ պաստելի գույները։ Դրանք թեթևություն և ռոմանտիկա կարող են հաղորդել կանանց։

Վառ գույները նույնպես երբեք դուրս չեն գա նորաձևությունից. մարջանային, կիտրոնի կամ բաց կանաչ գույները կարող են հիանալի ընտրություն լինել նրանց համար, ովքեր սիրում են ուշադրություն գրավել: Պետք չէ մոռանալ դասական nude-ի մասին՝ այն միշտ ակտուալ է և տեղին:

Ի վերջո, գույնի ընտրությունը կախված է ոճից և նախասիրություններից:

Աղբյուր` Panorama.am