Լյուքսեմբուրգի արքայազն Ֆրեդերիկ Նասաուացին մահացել է 22 տարեկանում. նա տառապում էր հազվագյուտ գենետիկ հիվանդությամբ, գրում է CNN-ը։ Արքայազնի մահվան մասին հայտնել է նրա հայրը՝ Լյուքսեմբուրգի իշխան Ռոբերտը։
Ֆրիդրիխ Նասաուացին մահացել է մարտի 1-ին Փարիզում։ Նա ուներ հազվագյուտ միտոքոնդրիալ հիվանդություն, որն առաջացել էր POLG գենի մուտացիաներից։ Այն ազդում է մի քանի օրգանների վրա, առաջին հերթին ուղեղի, նյարդերի, մկանների և լյարդի վրա:
«Ուրբաթ՝ փետրվարի 28-ին մեր սիրելի որդին մեզ կանչեց իր սենյակ՝ վերջին անգամ խոսելու իր հետ: Ֆրեդերիկն ուժ ու համարձակություն գտավ հերթով հրաժեշտ տալու մեզանից յուրաքանչյուրին»,- ասել է հայրը։
Արքայազն Ֆրեդերիկը ծնվել է այդ հիվանդությամբ, սակայն ախտորոշումը դրվել է միայն 14 տարեկանում: Վերջերին շրջանում Ֆրեդերիկ Նասաուացին հազիվ էր կարողանում խոսել, բայց հրաժեշտից առաջ հասցրել էր հորը վերջին հարց տալ. «Հայրիկ, դու հպարտանո՞ւմ ես ինձնով»:
Արքայազնի վիճակը վատթարացել է վերջին շաբաթներին այն բանից հետո, երբ նա հոսպիտալացվել էր թոքաբորբով։ Նա նաև ծանր ինֆեկցիա է տարել, որի պատճառով չի կարողացել շարժվել։