Քրիստինա Եղոյանը 4 տարի դադարից հետո վերադառնում է հեռուստաեթեր

Դերասնուհի Քրիստինա Եղոյանը 4 տարի դադարից հետո վերադառնում է հեռուստաեթեր: Այս մասին դերասանուհին տեղեկացրել է իր ինստագրամյան էջի միջոցով:

«Սիրելիներս, շատ շուտով կներկայանամ ձեզ նոր, գունեղ ու հետաքրքիր կերպարով, սպասեք ինձ «ՍՈՍԻնձ» նախագծում: Վերջապես ստացել եմ այնպիսի առաջարկ, որից հրաժարվել ուղղակի չէի կարող: Ես վերադառնում եմ մի կերպարով, ով ձեզ ստիպելու է անդադար ծիծաղել: Կերպարիս անունը Սյուզի է: Այն դառնալու է ձեր ամենասիրելի կերպարներից մեկը, եթե ոչ՝ ամենասիրելին»,- ասել է Քրիստինա Եղոյանը: