Դերասանուհի Ժաննա Բուտուլյանն ինստագրամյան իր էջում նոր ֆոտոշարք է հրապարակել:
«Դուք այստեղ սպասելիքներ արդարացնելու համար չեք, ոչ էլ կատարյալ լինելու, բայց իրական ու ինքներդ ձեզ մոտ լինելը սարեր կշրջի։ Ինչպես ասել է Մարգարեթ Թետչերը. եթե ինձ քննադատողները տեսնեին, թե ինչպես եմ ես քայլում ալիքների վրայով, կասեին, որ ես ուղղակի լողալ չգիտեմ։ Այսպիսով եղի՛ր նա, ում ինքդ կհարգես ու համամիտ կլինես նրա հետ, նա, ով կգնա ներքին ձայնի, այլ ոչ արտաքին աղմուկի ետևից։
Աշխարհում միլիարդավոր մարդիկ կան ու միլիարդավոր կարծիքներ, իսկ դու միայն մեկն ես ու մի տեսակ կարող ես ունենալ՝ իր բոլոր երանգներով ու դրսևորումներով»,- լուսանկարներին կից գրել է դերասանուհին:




