Ես հաղորդագրություններ եմ ստանում ամբողջ աշխարհի հայերից. Կարեն Կարագուլյանը BBC-ին տված հարցազրույցում

Դերասան Կարեն Կարագուլյանը օսկարակիր «Անորա» ֆիլմում խաղացել է ամենահիշարժան դերերից մեկը։ «Օսկար» մրցանակաբաշխութան նախօրեին BBC-ի լրագրողը զրուցել է նրա հետ Շոն Բեյքերի մեթոդի, ֆիլմի նկատմամբ հայաստանյան հեռուստադիտողների արձագանքի և Ամերիկայի կյանքը նրա վրա ազդելու մասին։

Հարցին, թե ինչպե՞ս ընդունեցին իր «Անորա»-ում աշխատանքը Հայաստանում, ինչպե՞ս հայ հանդիսատեսն ընկալեց ֆիլմը և իր և Վաչե Թովմասյանի մարմնավորած կերպարները, դերասանն ասել է. «Գլխավորն այն է, որ ինչ-որ կերպ արձագանքում են, հասկանո՞ւմ եք։ Սա ինձ համար շատ կարևոր է։ Ֆիլմը, իհարկե, բոլորի համար չէ, հեռու է դրանից։ Եվ ինձ համար կարևոր է, որ նրանք արձագանքեն: Սա նշանակում է, որ այնտեղ կա առողջ, մտածող դիտող։ Ոմանց դա կարող է դուր գալ, ոմանց՝ ոչ: Դա շատ անձնական է: Եվ այդպես էլ պետք է լինի։ Բայց հիմնականում ես անձամբ ստանում եմ շատ  դրական հաղորդագրություններ և նամակներ, զանգեր:

Ես նախկինում Ինսթագրամ չունեի։  Ֆիլմից հետո ես էջ բացեցի։ Ես հաղորդագրություններ եմ ստանում հայ երիտասարդներից ամբողջ աշխարհից: Գրում են, որ հպարտ են, որ հայ են։ Սա շատ կարևոր է։ Սա ինձ շատ ուժ է տալիս, շատ դրական էմոցիաներ, ես ուզում եմ ավելին անել նրանց համար»,- նշել է նա։

Մանրամասն՝ տեսանյութում։ 
 

Աղբյուր` Panorama.am