Մոդել, «Միսս Տիեզերք Արմենիա» Մոնիկա Գրիգորյանը փեսացուի հետ մեկնել է Նյու Յորք: Նա ինստագրամյան իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել և կից գրառում արել:
«Ես արդեն եղել էի Նյու Յորքում, բայց այս անգամ կարողացա բացահայտել քաղաքի իրական գեղեցկությունը։ Փողոցներով քայլելը մի ուրիշ հաճույք է՝ յուրաքանչյուր անկյունում նոր էներգիա, արվեստ ու պատմություն։ Ամեն ինչ այստեղ շարժման մեջ է, և թվում է՝ քաղաքը քեզ հետ շնչում է։ Այս անգամ Նյու Յորքը ոչ միայն տեսա, այլև զգացի»,- գրել է Մոնիկան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոնիկա Գրիգորյանը նշանադրվել է:





