«Հոգեբանն ինձ ու կնոջս շատ օգնեց, որ դուրս գանք այդ վիճակից». Արմեն Մարությանը՝ դստեր ընտանիքի կորստի մասին

«Այդ դեպքերից հետո գնացի իմ հոգեբանի մոտ, լսեց ինձ, կնոջս, զրուցեցինք, ինքը մեզ շատ օգնեց: Ասաց՝ դուք շուտ դուրս կգաք այս իրավիճակից, մարդիկ կան՝ չեն կարողանում: Գոյություն ունի ենթագիտակցություն և գիտակցություն, որոշ մարդկանց մեջ այդ վիճակը մնում է ենթագիտակցության փոսի մեջ ու դուրս չի գալիս: Պիտի կարողանաս այդ փոսից հանել, դնել գիտակցության մեջ: Այդ ցավը պիտի դնես երկրիդ կողքին, թատրոնի, կինոյի կողքին ու դրա հետ ապրես:

Շատ կարևոր բան կա, երբեք չպետք է մոռանալ, որ դա քո անձնական ցավն է: Դրա հետ ուրիշ ոչ ոք գործ չունի: Ես նման դեր էլ եմ խաղացել»,- խոսելով ողբերգական ավտովթարից ու դստեր ընտանիքի կորստից հետո կյանքը շարունակելու մասին՝ «Ռանդեվու» հաղորդման շրջանակներում ասել է ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարությանը: Գրում է Tert.am-ը: