«Ես այնքան բան ունեմ սովորելու Սիրուշոյի ստեղծած ընտանիքից». Սյուզան Մարգարյան

«Ես այնքան բան ունեմ սովորելու Սիրուշոյի ստեղծած ընտանիքից, չեք պատկերացնի այդ ներդաշնակությունն ու խոհեմությունը, որ տիրում իրենց ընտանիքում։ Երեխաների հետ վերաբերմունքը, զրույցները, այնքան լավ մակարդակի վրա է, այնքան մարդկային, և՛ Սիրուշոն, և՛ Լևոնը իրենց ստեղծած տաքուկ անկյունում, որ մտնում ես իրենց տուն, հաճույք ես ստանում:

Նրանք այնքան են կարևորում ժամանակը, այնքան են գնահատում ձեռքբերվածը, այնքան խոհեմ են մոտենում այդ ամենին: Երբ, ես իրենց հարաբերությունները տեսնում ու զգում եմ, ասում եմ՝ որտեղից ձեզ այդքան խոհեմություն: Իրենցով եմ երջանկանում: Անկեղծ պիտի ասեմ, եթե ժպիտ է գալիս դեմքիս, գալիս է երեխաների հետ շփվելով, նրանց տեսնելով»,- «Առանց կարծրատիպերի» հաղորդման շրջանակներում ասել է երգչուհի Սյուզան Մարգարյանը: Գրում է Tert.am-ը: