Կիպրոսում լրագրողի հետ սկանդալից հետո երգչուհի Ալլա Պուգաչովան սոցցանցերում հրապարակել է իր մեկնաբանությունները։
kulturomania.ru-ն գրում է, որ անցած ուրբաթ հայտնի էր դարձել Պուգաչովայի և լրագրողի վիճաբանության մասին, որը տեղի էր ունեցել Լիմասոլի փողոցներից մեկում։ Նյարդայնացած պրիմադոննային ֆիքսել են տեսանյութում, թե ինչպես է քայլում ուղիղ դեպի լրագրողը, իսկ նա խնդրել է երգչուհուն «չհարձակվել»։
Արդյունքում Պուգաչովան լրագրողին անվանել է «հիմար և անամոթ», իսկ իրեն՝ «հայրենասեր»։
«Շնորհակալություն Լիմասոլ նավահանգստում գեղեցիկ ֆոտոշարքի համար: Հաճելի է գիտակցել, որ նույնիսկ 75 տարեկանում առանց դիմահարդարման կարող ես գեղեցիկ, թարմ և երիտասարդ տեսք ունենալ»,- գրել է Պուգաչովան։ Գրառումն ուղեկցել է ակնոցներով սելֆիով, ինչպես նաև լրագրողի տեսանյութից երկու սքրինշոթով։