DJ Vakcina-ի ընտանեկան լուսանկարներն ու միայնակ ճամփորդությունը

DJ Vakcina-ն ինստագրամյան իր էջում հրապարակում է արել՝ անկեղծանալով, թե ինչու է սիրում միայնակ ճամփորդել՝ առանց ընտանիքի:

«Վստահ եմ որոշները հարց են տալիս, ինչու եմ հաճախ ճամփորդում միայնակ:

Տարվա ընթացքում միայնակ ճամփորդելը իմ փրկությունն է։ Երբ ամեն օրը լցված է պատասխանատվությամբ՝ երեխաներ, ընտանիք, առօրյա հոգսեր, նախագծեր ու միջոցառումներ, երբեմն թվում է՝ ես պարզապես «ֆունկցիա» եմ, ոչ թե՝ ես։

Բայց, երբ միայնակ ճամփորդում եմ, վերագտնում եմ ինձ՝ առանց «մայրիկ», «կին» կամ «նախագծերի ղեկավար» պիտակների։

Այդ պահերին ես նորից ես եմ՝ ազատ, ինքնաբուխ, հետաքրքրասեր։ Ճանապարհորդությունն ինձ ուժ է տալիս վերադառնալ ընտանիք ոչ թե հոգնած ու սպառված, այլ՝ լցված նոր էներգիայով, նոր զգացողություններով, նոր պատմություններով։ Սա ոչ թե փախուստ է, այլ՝ վերադարձ ինձ, որից հետո ես էլ ավելի լավ մայր ու կին եմ դառնում»,- ընտանեկան լուսանկարներին կից գրել է նա: