Դերասանուհի Էլեն Ասատրյանը, որն այս շրջանում նկարահանվում է «Փաբ G» սիթքոմում, Ինստագրամի իր էջում սիրելիի հետ լուսանկարներ է հրապարակել: Գրում է BRAVO.am-ը:
«Իմ 6 տարվա սերը»,- գրել է նա ու համատեղ մի քանի կադրով կիսվել:
Իսկ «Սթորի» բաժնում նա խոստովանել է, որ չի համբերում, քանի որ 2 շաբաթից շատ լավ լուր է հայտնելու: Ինչպես նաև ընդգծել է, որ անհամբերությամբ է սպասում ծովի հետ իր հանդիպմանը:
Ասատրյանի մեկ նկատառում էլ վերաբերվում է Երևանին. «Ի դեպ, այս վերջերս մեր քաղաքն այնքան ուրիշ է, սկսել եմ շատ կարոտել մեր մանկության Երեւանը: Մի բան ավելի է, կամ պակաս, չեմ հասկանում, բայց սիրտս նեղվում է»:
