Անահիտ Սիմոնյանի նոր ֆոտոշարքը Կալիֆոռնիաից

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը Կալիֆոռնիայում նոր ֆոտոշարք է իրականացրել, որը կիսվել է ինստագրամյան իր հետևորդների հետ:

Նշենք, որ երգչուհին ավելի վաղ նոր տեսանյութ է հրապարակել՝ պատմելով, որ կատարվել է իր վաղեմի երազանքներից մեկը:

«Այսօր իրականացավ իմ մանկության երազանքը՝ վերջապես գնացի պարահանդեսային պարերի: Ամբողջ կյանքս ուզում էի փորձել, բայց ինչ-ինչ պատճառներով այդպես էլ չէր ստացվում: Եվ հիմա, առաջին քայլն արված է.

Բայց ամենազարմանալին մթնոլորտն է։ Ես տեսա, թե քանի տարեց մարդիկ էին եկել այստեղ պարելու, և դա աներևակայելի հաճելի էր: Նրանց աչքերում այնքան ուրախություն, թեթևություն և կյանք կար: Ահա թե ինչու եմ ես սիրում Ամերիկան. տարիքն այստեղ ոչինչ չի փոխում: Մարդիկ չեն հրաժարվում իրենց հոբբիներից, չեն հանձնվում, շարունակում են պարել, վայելել ամեն պահը։ Սա ոգեշնչող է»,- գրել է երգչուհին։