«Պատճառաբանեցին, որ պրիմիտիվ ենք և խեղաթյուրում ենք երգարվեստը». Արփինե Բեկջանյանը՝ երգարվեստից անհետանալու պատճառների մասին

«Մարդիկ, ովքեր այդ ժամանակ ունեին մեծ հնարավորություն և իրենց սուրը կտրում էր ամեն տեղ, կարողացան երաժշտական ինդուստրիայի մեջ մի մեծ դուռ կողպել: Այդ մարդիկ կապ ունեն շոու բիզնեսի հետ և քաղաքականության միջոցով կարողացան այդ քայլն անել»,-խոսելով երգարվեստից իր հեռանալու պատճառների մասին՝ «AREG TV»-ի եթերում  ասել է  90-ականների հայտնի երգչուհի Արփինե Բեկջանյանը: Գրում է Tert.amը:

Նրա խոսքով՝ պատճառաբանեցին, որ իրենք կոմերցիոն երգիչներ ենք և «Արձագանք» ստուդիայի երգիչների մուտքն արգելվեց հեռուստատեսություն:

«Հետո պատճառաբանեցին, որ մենք լևոնական երգիչներ ենք, իսկ հետո պատճառաբանեցին, որ մենք շատ պրիմիտիվ երգեր ենք ներկայացնում և խեղաթյուրում ենք մեր արվեստով երգարվեստը: Այնինչ, հիմա ավելի դաժան բան է տեղի ունենում: Հնդկա- թուրքական ու հնդկա -արաբական կլկլոցներ ու մլավոցներ են, ու դա բարձրացել է բեմ ու մտել հեռուստատեսթյուն: Համաճարակի նման տարածվել է ողջ հայության մեջ, սերունդներ են դաստիարակվում դրա հիման վրա: Իսկ մեզ ասում էին՝ պրիմիտիվ ենք»,- պատմել է երգչուհին: