Դերասանուհի, հաղորդավարուհի Յանա Դանիելյանը մշտապես փայլել է իր օրիգինալ և ոճային կերպարներով՝ ամեն անգամ գտնելով նոր ու հետաքրքիր լուծումներ։ Այս անգամ էլ հաղորդավարուհին նոր լուսանկարներ է հրապարակել ամուսնու՝ դերասան, հաղորդավար Սուրեն Փահլեվանյանի հետ: Լուսանկարներում Յաննան երկարափեշ, վառ կարմիր զգեստով է և որպես աքսեսուար կրում է փոքր, սև պայուսակ, իսկ զարդերից՝ ապարանջան և մատանիներ։ Իսկ Սուրենը սև կոստյումով ու սպիտակ վերնաշապիկով է։ Զույգը ինչպես միշտ համահունչ ու գեղեցիկ տեսք ունի։ Անտարբեր չեն մնացել նաև Յանա Դանիելյանի ինստագրամյան հետևորդները՝ գրելով ջերմ ու դրական խոսքեր։