«Մենակ եմ, բայց ոչ այն պատճառով, որ կորցրել եմ Ձեզ». Արևիկ Գևորգյանի և Գևորգ Գրիգորյանի նոր հոլովակը

Դերասաններ Արևիկ Գևորգյանը և Գևորգ Գրիգորյանը միավորվել են հերթական հուզիչ տեսանյութի առիթով։ Գրում է BRAVO.am-ը:

Նրանք չորս տարի առաջ նկարահանված «Եկել եմ՝ մնամ»-ից հետո իրենց հատուկ գեղեցիկ ոճով ներկայացրել են Լուսինե Թորոսյանի տողերը։

Այս անգամ նրանք միմյանց դիմում են «Ձեզ»-ով, պատմում 5 տարի շարունակ իրար հանդեպ ունեցած սիրո մասին, որը միշտ նրանց հետ էր քնելիս ու արթնանալիս։

«Ես քնում էի ամեն օր՝ վստահ լինելով, որ ամբողջ կյանքում այդպես հոգատար սիրելու եմ Ձեզ։ Ես անգամ Ձեր ընկերներից մեկին երդվել եմ, որ կամուսնանամ Ձեզ հետ՝ ինչ էլ լինի»,- ասում է Գեւորգ Գրիգորյանը, իսկ դերասանուհին նրան պատասխանում. «Եթե 5 տարին բաժանենք օրերի, այն կհատի 1500-ը»։