Կյանքից հեռացել է ՌԴ ժողովրդական արտիստ Բեդրոս Կիրկորովը

Կյանքից հեռացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Բեդրոս Կիրկորովը, նա 92 տարեկան էր. մահվան պատճառը սրտի կանգն է: 

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, տեղեկությունը հայտնել է որդին՝ երգիչ Ֆիլիպ Կիրկորովը:

Վերջին շրջանում Բեդրոս Կիրկորովը բազմիցս հոսպիտալացվել էր առողջական խնդիրների պատճառով:

Բուլղարահայ երգիչն ավելի վաղ պատմել էր, որ Կիրկորովներն էթնիկ հայեր են, որոնք, Հայոց ցեղասպանությունից փախչելով, սփռվել են աշխարհով մեկ: Նրանցից որոշ ընտանիքներ, ինչպես Բեդրոս Կիրկորովի ընտանիքը, հայտնվել են Բուլղարիայում, որոշները՝ Ռումինիայում և  Ֆրանսիայում: