Հաղորդավարուհի Սոնա Աբրահամյանն ու ռեփեր Դավոն` Դավիթ Միրոյանը շուտով ծնողներ կդառնան: Զույգը պարզել է իրենց առաջնեկի սեռը: Այս մասին տեղեկանում ենք Ինստագրամից:
Նրանք տեսանյութ են հրապարակել, որտեղ պարզ է դառնում, որ ամուսիններն աղջիկ են ունենալու:
Հիշեցնենք, Սոնա Աբրահամյանն ու Դավոն ամուսնացել են 2018 թվականին, նրանք արդեն տևական ժամանակ է՝ բնակվում են Միացյալ նահանգներում:
