«ՍՈՍինձ» նախագծի կուլիսային կադրերն ու զվարճալի դրվագները

Ինչպես արդեն հայտնել էինք, դերասնուհի Քրիստինա Եղոյանը 4 տարի դադարից հետո վերադառնում է հեռուստաեթեր: Նա ԱՄՆ-ում նկարահանվում է «ՍՈՍԻնձ» նախագծում, որտեղ ներկայանալու է գունեղ ու հետաքրքիր կերպարով:

Դերասանուհին Ինստագրամում բեքսթեյջ լուսանկանրներ ու տեսանյութ է հրապարակել նկարահանման հրապարակից, որտեղից պարզ է դառնում, որ սիթքոմը զվարճալի դրվագների պակաս չի ունենալու:

«Ես վերադառնում եմ մի կերպարով, ով ձեզ ստիպելու է անդադար ծիծաղել: Կերպարիս անունը Սյուզի է: Այն դառնալու է ձեր ամենասիրելի կերպարներից մեկը, եթե ոչ՝ ամենասիրելին»,- ավելի վաղ, ինստագրամյան իր էջում նշել էր Քրիստինա Եղոյանը: