Պատրիկ Շվարցենեգերը, ով համաշխարհային հռչակ է ձեռք բերել «Սպիտակ լոտոսի» երրորդ եթերաշրջանի թողարկումից հետո, հարսնացուի հետ ֆոտոշարքի է մասնակցել։ Նրանց լուսանկարները Քիմ Քարդաշյանի ներքնազգեստի Skims ապրանքանիշի գովազդային արշավի մի մասն են։
«Սեզոնի ամենաթեժ զույգը»,- ներկայացրել է ապրանքանիշը սիրահարներին: Բոլոր լուսանկարներում պատկերված են Պատրիկը և մոդել Էբբի Չեմպիոնը՝ որպես հարս և փեսա: Եվ սա հենց այնպես չէ, աստղերը պատրաստվում են շատ շուտով ամուսնանալ։
Պատրիկը Շվարցենեգերի չորս երեխաներից երրորդն է նախագահ Ջոն Քենեդիի զարմուհու՝ Մարիա Շրայվերի հետ հարաբերություններից, ում հետ նա ամուսնացած էր 25 տարի: Պատրիկը Էբի Չեմպիոնի հետ հարաբերությունների մեջ է 2015 թվականից, զույգը նշանադրվել է 2023 թվականի դեկտեմբերին։



