Այսօր կյանքից հեռացել է հայտնի դերասան, ասմունքող, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը։ Տեղեկությունը հայտնում է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը։
Դեղտրիկյանը 60 տարեկան էր։ Նրա բեմական կարիերան սկսվել է Երևանի պատանի հանդիսատեսի թանտրոնում՝ 22 տարեկանում։ 1994 թվականին հրավիրվել էր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն, որտեղ աշխատում էր մինչև կյանքի վերջը։
Դեղտրիկյանը նկարահանվել է հեռուստաթատրոնում, ֆիլմերում, հեռուստասերիալներում։